Գլխավոր Քաղաքականություն 

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է մնա Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

analitik.am

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է մնա Հայաստանի մոտ, դրա համար մենք լավ կադրային ներուժ ունենք: ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը:

Մնացականյանը նշել է, որ կազմակերպության կանոնադրության մեջ գրված չէ այն մասին, թե ինչ պետք է լինի, եթե գլխավոր քարտուղարը չի կարողանում մինչև ժամկետի ավարտ կատարել իր պարտականությունները, հարցը հիմա պետք է լուծվի կոնսենսուսով: Բացի դրանից, ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը հայտարարել է, որ Երևանի համար կազմակերպության հեղինակությունը, կենսունակությունը, արդյունավետությունը մեծ կարևորություն ունեն, և Հայաստանը` որպես ՀԱՊԿ անդամ, հետաքրքրված է վերոնշյալում ներդրում ունենալու հարցում:

Մնացականյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից Հայաստանի ներկայացուցչի ետ կանչելը ներքաղաքական հարցերով է պայմանավորված, իսկ Երևանի քայլերը հիմա ուղղված են կազմակերպության գործունեությունն ուժեղացնելուն:

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարի խոսքերով, ՀԱՊԿ-ում կա 6 հավասար պետություն, հարցը որոշվելու է կոնսենսուսով:

Նույն շարքից