Քաղաքականություն 

Հայաստանն ամերիկյան զենքի մասով առաջարկություն չի ստացել. Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը

analitik.am

Ռուսական ՏԱՍՍ-ի հետ զրույցում ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը, խոսելով ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունների մասին, որոնք վերաբերում են ամերիկյան զենք գնելուն, հայտարարել է, որ Հայաստանը որևէ առաջարկություն չի ստացել ամերիկյան կողմից:

Մնացականյանը նշել է, որ Հայաստանը գտնվում է շատ զգայուն տարածաշրջանում, որտեղ կա չլուծված հակամարտություն, իսկ Երևանի համար շատ կարևոր է խաղաղության և կայունության հաստատումը, ինչպես նաև այն մթնոլորտի ձևավորումը, որը կնպաստի խաղաղությանը: Մնացականյանի խոսքերով, նման պայմաններում, զինքի մասով մրցավազքը շատ վտանգավոր է:

«Երբ մենք մեր գործընկերոջը դժգոհություն ենք հայտնում Ադրբեջանին զենք վաճառելու մասով, նշում ենք, որ չենք կարող այդ փաստին վերաբերվել որպես գործարքի, այն մեզ համար զենք է, որը խլում է մեր հայրենակիցների, մեր զինվորների, քաղաքացիների կյանքը: Այսինքն զենքի մրցավազքը նման պայմաններում շատ վտանգավոր երևույթ է»,-հայտարարել է Մնացականյանը:

Նույն շարքից