Քաղաքականություն 

Հայաստանը` երկու կրակի մեջ. Ինչպես է ՀՀ ԱԳՆ-ն պատկերացնում Իրանի հետ հարաբերությունները

analitik.am

ԱՄՆ-ը Հայաստանին բարեկամաբար է մոտենում, սակայն ակնհայտ առճակատում ունի Հայաստանի ամենամտերիմ բարեկամներից մեկի՝ Իրանի հետ: Ինչպիսին պետք է լինի Երևանի քաղաքականությունը երկու կրակի միջև: Ինչպես կարող են Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներն ազդել հայ-իրանական հարաբերությունների վրա: Դիմելով ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանին` հարցրել է ՏԱՍՍ-ի թղթակիցը:

«Մենք հստակ հայտնել ենք մեր դիրքորոշումը. Սա մեզ համար շատ զգայուն հարց է, քանի որ Իրանը կարևոր գործընկեր է Հայաստանի համար, որի հետ մենք ունենք երկկողմ օրակարգ, և այն ծայրաստիճան կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար»,-հայտարարել է Մնացականյանը:

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը հիշեցրել է, որ Երևանն առաջիններից մեկն է ողջունել 2015 թվականին ստորագրված միջուկային պայմանագիրը. «Մենք կապի մեջ ենք մեր բոլոր գործընկերների հետ` Ռուսաստանի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Իրանի` նպատակ ունենալով առաջ տանել մեր շահերը և պահպանել տարածաշրջանային կայունությունը: Բոլթոնի այցը ևս մեկ առիթ էր մեր մարտահրավերները բացատրելու համար, որոնք կանգնած են մեր երկրի առաջ և ներկայացնելու այն քաղաքականությունը, որը թելադրված է դրանով»:

Նույն շարքից