Քաղաքական 

Հայ-ռուսական հարաբերությունները կառուցված են իրավահավասարության, փոխվստահության վրա. Զոհրաբ Մնացականյան

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը, ՏԱՍՍ-ի հետ զրույցում խոսելով  հայ-ռուսական հարաբերությունների և առկա ներուժի մասին, հայտարարել է, որ երկկողմ օրակարգը շատ հագեցած է` գիտությունից և մշակույթից մինչև տնտեսություն և էներգետիկա: Նա իհարկե չի մոռացել նաև ռազմատեխնիկական համագործակցության մասին. «Գոյություն ունեն համագործակցության համար ստեղծված ձևաչափեր, որոնք թույլ են տալիս նոր ուղղություններ կանխանշել  մեր դաշնակցային հարաբերություններն ավելի խորացնելու համար»:

Մնացականյանի խոսքերով, հայ-ռուսական հարաբերությունները կոնսոլիդացվում են նաև այնպիսի կազմակերպությունների շրջանակներում, ինչպիսիք ենք ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ը. «Մենք համագործակցում ենք նաև այլ բազմակողմ հարթակներում: Մենք ամուր դաշնակցային հարաբերություններ ունենք, որոնք կառուցված են իրավահավասարության, փոխադարձ վստահության, փոխադարձ հարգանքի վրա»:

 

Նույն շարքից