Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կզբաղեցնի «բարձր մակարդակի պետական ծառայողի» պաշտոն, որն ԱՄՆ-ի Թաֆթսի համալսարանին կից Ֆլեթչերի անվան իրավունքի և դիվանագիտության դպրոցում (The Fletcher School of Law and Diplomacy at Tufts University) ստեղծվել է հատուկ նրա համար, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Սաակաշվիլիի Facebook-յան էջում տեղադրված հաղորդագրությունը։
«Այդ պաշտոնը ստեղծվել է առաջին անգամ և նախատեսված է նրա համար, որ ուսանողները կապ ունենան հայտնի առաջնորդների և միջազգային մասշտաբի տարբեր ոլորտների փորձերի հետ»,- նշել է Ֆլեթչերի դպրոցի դեկան Ջեյմս Ստավրիդսը։
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Սաակաշվիլին արդեն ելույթ է ունեցել Փրինսթոնի համալսարանում, իսկ 2 օր անց ելույթ կունենա Հարվարդի համալսարանում։