Վորոնեժում այսօր երկու երեխա է մահացել` գազի թունավորման արդյունքում: Այս մասին հայտնում են երկրամասի դատախազությունից` նշելով, որ երեխաները եղել են 3 և 2 տարեկան:
Երեխաների անշնչացած մարմինները հայտնաբերվել են նոյեմբերի 16-ին:
Ծնողներն ողբերգության ժամանակ տանը չեն եղել:
Դատախազության տեղեկություններով, մահացած երեխաների ծնողները ՀՀ քաղաքացիներ են, ովքեր Ռուսաստան են տեղափոխվել այս տարի ապրիլին:
Որոշվում է քրեական գործ հարուցելու հարցը: