Քաղաքական 

Հարավային Օսիայի նախագահը ցրել է կառավարությունը

Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը հունվարի 20-ին կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ ցրել է կառավարությունը:

Հաղորդվում է, որ Տիբիլովը դժգոհություն է հայտնել կառավարության աշխատանքից, քանի որ 1,5 տարվա ընթացքում այն չէր կարողացել կատարել իր առջեւ դրված խնդիրները` կապված հանրապետության վերականգնման գործընթացի եւ սոցիալ-տնտեսական զարգացման հետ: 

Հարավային Օսիայի կառավարության ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Դոմենտի Կուլումբեգովը, որը զբաղեցնում էր առաջին փոխվարչապետի պաշտոնը, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Հիշեցնենք, որ Հարավային Օսիայի կառավարությունը ձեւավորվել էր 2012թ. ` նախագահի պաշտոնում Լեոնիդ Տիբիլովի ընտրվելուց հետո:

Նույն շարքից