Միջազգային Քաղաքականություն 

Հայտնի են Ալիևի` Բելառուսի մեկնելու օրն ու օրակարգը

analitik.am

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 19-ին մեկնում է Բելառուս: Այս մասին հայտնում է Sputnik Բելառուսը` հղում անելով երկրի նախագահի մամուլի ծառայությանը:

Ինֆորմացիայի համաձայն, հենց նույն օրը տեղի կունենան Լուկաշենկո-Ալիև բանակցությունները, որի ընթացքում քննարկվելու են հարցեր, որոնք վերաբերում են երկկողմ հարաբերությունների և միջազգային խնդիրներին:

Բանակցությունների հիմնական թեմաները լինելու են համագործակցությունը առևտրատնտեսական և ինովացիոն ոլորտներում, համատեղ նախագծերի իրականացումը:

Քննարկվելու են նաև հարցեր, որոնք վերաբերում են տրանսպորտի և լոգիստիկ ոլորտներին, առողջապահությանը, կրթությանը, ՏՏ-ին, զբոսաշրջությանը, սպորտին և այլն:

 

Նույն շարքից