Միջազգային Քաղաքականություն 

Իսրայելիում հերքում են արտահերթ ընտրությունների մասին տեղեկությունները

analitik.am

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի գրասենյակը հերքում է այն տեղեկությունները, թե երկրում արտահերթ ընտրությունների որոշում կա և հիմա կառավարությունը մտածում է դրա ժամկետների մասին: Այս մասին հայտնում է The Jeruslaem Post-ը:

Նշվում է, որ վարչապետի որոշմամբ, երկրի Կրթության նախարարը ժամանակավորապես ստանձնել է Պաշտպանության նախարարի պարտականությունները, քանի որ կարևոր շրջան է անվտանգության հարցում:

Իսրայելում հերթական ընտրությունները պետք է տեղի ունենան 2019 թվականի նոյեմբերին: Հիմա երկիրը կառավարվում է կոալիցիայի կողմից, որի մեջ մտնում են Լակուդ, Կուլանու, Հրեական տուն, ՇԱՍ և Յհադութ հա-Թորա կուսակցությունները:

 

Նույն շարքից