Քաղաքական 

Վրաստանի նախագահը ներում Է շնորհել 53 բանտարկյալի

Վրաստանի նախագահ Գերորգի Մարգվելաշվիլին հունվարի 19-ին Մկրտության տոնի առթիվ ստորագրել Է 53 կալանավորների ներում շնորհելու հրամանագիր, որոնց թվում են երկու անչափահաս և երեք կին,տեղեկացնում Է Գրուզիա Օնլայնը:

«Նախագահի հրամանագիրն ուղարկվել Է պատիժների կատարման, պայմանական դատապարտման և իրավաբանական օգնության նախարարություն»,- ասված Է հաղորդագրության մեջ:

2013 թվականի դեկտեմբերի վերջին Մարգվելաշվիլին Սուրբ Ծննդյան և Ամանորի տոների առթիվ ստորագրել Էր 73 բանտարկյալների ներում շնորհելու հրամանագիր:

Նույն շարքից