Քաղաքականություն 

Կարինե Աճեմյանը և Լենա Նազարյանը հանդիպել են 10 քաղաքական կուսակցություններից ընտրված կին քաղաքական գործիչների հետ

analitik.am

ՀՀ ԱԺ պատգամավորներ Կարինե Աճեմյանը եւ Լենա Նազարյանը նոյեմբերի 16-ին հանդիպել են խորհրդարան այցելած Հայաստանի 10 քաղաքական կուսակցություններից ընտրված երիտասարդ կին քաղաքական գործիչների հետ: Հյուրերը մասնակցում են «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի եւ «Էդուարդո Ֆրայե» հիմնադրամի նախաձեռնած «Քաղաքական առաջնորդություն կանանց համար» թեմայով դասընթացներին: Հանդիպմանը ներկա են եղել հոլանդացի փորձագետներ Էսթեր Կայզերը եւ Վիմ Էյլերինգը:

Քննարկման թեման էր կնոջ դերը քաղաքականության մեջ:

Հյուրերը ծանոթացել են նաեւ ԱԺ թանգարանի ցուցանմուշներին, դիտել խորհրդարանի 100-ամյակին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսը:

Նույն շարքից