Հասարակություն 

Գիտաուսումնական կենտրոնը 25 տարվա ճանապարհ է անցել․ Արթուր Վանեցյան

Նոյեմբերի 16-ին նշվեց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գիտաուսումնական կենտրոնի ստեղծման 25-ամյակը:

Տոնական միջոցառմանը, որը տեղի ունեցավ Գիտաուսումնական կենտրոնի շենքում մասնակցեցին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն գնդապետ Արթուր Վանեցյանը, Ծառայության ղեկավար կազմը և վետերանները:

Շնորհավորելով Գիտաուսումնական կենտրոնի ղեկավարությանը, անձնակազմին, վետերաններին և շրջանավարտներին` ԱԱԾ տնօրենը, մասնավորապես նշեց,-«Գիտաուսումնական կենտրոնը 25 տարվա ճանապարհ է անցել՝ արժանապատվորեն կատարելով իրեն վստահված առաքելությունը:

Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ աշխատակիցների և ղեկավար կազմի ներկայացուցիչների մեծ մասը Կենտրոնի շրջանավարտներ են: Նրանց թվում են գեներալներ և բարձր սպայական կոչում ունեցող բազմաթիվ աշխատակիցներ:

Վստահ եմ, որ նոր պայմաններում, երբ ընթացքի մեջ են ակտիվ բարեփոխումները, երբ էապես բարձրացել է ազգային անվտանգության մարմինների նկատմամբ հանրային վստահությունը, մենք կկարողանանք շարունակաբար կատարելագործել կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման գործընթացը և պահպանել բարձր որակավորում ունեցող արհեստավարժ մասնագետներով համալրված կառույցի մեր համբավը»:

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն գնդապետ Արթուր Վանեցյանի հրամանով ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի մի շարք աշխատակիցների և վետերաններ արժանացան պարգևների:

  • 81
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 2
  •  
  •  
  •  
    84
    Shares

Related Articles