Հասարակություն Միջազգային 

Ֆեյսբուքը կստեղծի անկախ մարմին, որը կպայքարի անընդունելի բովանդակությամբ հրապարակումների դեմ

analitik.am

Ֆեյսբուքը մտադիր է ստեղծել անկախ մարմին, որը կօգնի սոցիալական ցանցում պայքարել այն հրապարակումների դեմ, որոնք խախտում են ընդունված կանոնները: Այս մասին հայտարարել է ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը:

Նշվում է, որ վերոնշյալ անկախ մարմինը կքննարկի սոցիալական ցանցերում օգտատերերի բողոքները, որոնք ծագում են ֆեյսբուքյան կանոնները խախտող հրապարակումների արդյունքում: Նշվում է նաև, որ նոր մարմինը կստեղծվի 2019 թվականին:

«Հաջորդ տարի մենք նախատեսում ենք ստեղծել անկախ մարմին, որը նախատեսում է վերահսկման և բողոքարկման նոր ձև, որի որոշումները լինելու են թափանցիկ և պարտադիր: Այս մարմնի նպատակն է դիտարկել մարդկանց ձայնի իրավունքը, միևնույն ժամանակ ապահովելով մարդկանց անվտանգությունը»,- հայտարարել է Ցուկերբերգը:

Ֆեյսբուքի ղեկավարը նշել է, որ սոցիալական ցանցը գտնվում է ծրագրի զարգացման վաղ փուլում: Դեռ հայտնի չէ, թե ովքեր կընդգրկվեն անկախ մարմնի կազմում, որի աշխատանքը, ըստ Ցուկերբերգի, թույլ կտա համոզվել, որ անհարկի հրապարակումների հեռացման մասին որոշումները կայացվում են ելնելով հանրային շահից:

Նույն շարքից