Ուկրաինայի «Բատկիվշչինա» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Յավորիվսկին Facebook-ի իր էջում գրել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայի ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոյի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել, հայտնում է УНН-ը։
«Հայտնի է դարձել, որ Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Ուկրաինայի ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոյի նկատմամբ»,- գրել է Վ. Յավորիվսկին:
Երեկ՝ հունվարի 19-ին, Կիևում բախումներ են տեղի ունեցել իրավապահների և ցուցարարների միջև, որոնք բողոքում էին հունվարի 16-ին ընդունված և քաղաքացիների իրավունքները սահմանափակող մի շարք օրենքների դեմ, որոնք արգելում են «անօրինական» հավաքները, իրավապահների, դատավորների և նրանց մտերիմ բարեկամների և ընտանիքի անդամների մասին գաղտնի տեղեկությունների պահումը, օգտագործումը, տարածումը, ինչպես նաև քրեական պատասխանատվություն են նախատեսում զրպարտության համար, կարգավորում են հասարակական կազմակերպությունների գործունեությունը և այլն: