Հասարակություն Միջազգային 

Ինքնաթիռում, ուղևորներից մեկը որոշել է մարզվել թռիչքի ժամանակ /տեսանյութ/

analitik.am

Ինքնաթիռում, ուղևորներից մեկը որոշել է մարզվել թռիչքի ժամանակ, ինչն այլ ուղևորների կողմից դժգոհության պատճառ է դարձել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Travel & Leisure»-ին:

Ինչպես նշում է պարբերականը, երկարատև թռիչքները կարող են առաջացնել այտուցվածություն, և բժիշկները խորհուրդ են տալիս թռիչքի ժամանակ շարժել ոտքերը, երբեմն կանգնել և քայլել: Եվ վերջինս հենց ինքնաթիռի միջանցքում կազմակերպել է մարմնամարզություն։

Նշվում է, որ ինքնաթիռի զարմացած ուղևորները տեսանկարահանել են միջադեպը և տեղադրել սոցիալական ցանցերում, որի արդյունքում բազմաթիվ օգտատերեր սկսել են քննադատաել մարզիկի արարքը, սակայն գտնվել են նաև վերջինիս պաշտպանները, որոնք պնդել են, որ մարզվելը շատ օգտակար է․ «Չեմ կարծում, որ պետք է նրան վիրավորել սպորտով զբաղվելու ցանկության համար»,-նշել է օգտատերերից մեկը:

Նույն շարքից