Հասարակություն Միջազգային 

Ռուսաստանի իշխանությունները պատրաստվում են Իրաքից վերադարձնել մոտ 60 երեխա

analitik.am

ՌԴ իշխանությունները պատրաստվում են Իրաքից վերադարձնել մոտ 60 երեխա, որոնց մայրերը մեղադրվում են ահաբեկչության մեջ և այժմ գտնվում են Բաղդադի կանանց բանտում, իսկ յուրաքանչյուր երեխայի համար պետք է վճարվի 300 դոլար: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Չեչնիայի գլխավորությամբ Մարդու իրավունքների խորհրդում, Մերձավոր Արևելքում հակամարտության գոտում ռուս երեխաների որոնման և վերադարձման հարցերով աշխատանքային խմբի անդամ Խեդիր Սարատովը:

«Երեխայի համար գումարը սահմանում է տվյալ երկրի համապատասխան մարմինը՝ սկսած 300 դոլարից: Մեր տեղեկություններով, մոտ 60 երեխա շուտով կվերադարձվեն իրենց հարազատներին։ Նրանց մայրերը կամ դատապարտված են կամ սպասում են Իրաքի կողմից դատավճռի»,-ասել է Սարատովը:

Նաև ավելացրել է, որ ոչ ֆորմալ տվյալների համաձայն, սիրիական Իդլիբ քաղաքում գտնվում են զինյալների մոտ 7000 այրի՝ տարբեր երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից․ «Միջնորդները, որոնք անցյալ տարի օգնել են արտահանել ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող կանանց և երեխաներին, հատկապես սիրիական Իդլիբ քաղաքից, մեզ պատմեցին, որ այնտեղ կան մոտ 7000 կանայք իրենց երեխաների հետ։ Եվ խոսքը վերաբերում է ոչ միայն ռուս կանանց, այլև ԱՊՀ երկրների և այլ պետությունների քաղաքացիների»,-նշել է զրուցակիցը:

Մերձավոր Արևելքում հակամարտության գոտուց ռուս կանանց և երեխաների վերադարձի գործընթացը սկսվեց Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի կողմից Ինսթագրամյան իր էջում տեսանյութի հրապարակումից հետո, որը նկարահանվել էր ՌՏ-ի թղթակիցների կողմից և պատմում էր Բաղդադի մանկատանը գտնվող ռուս երեխաների մասին, որոնց ծնողները միացել են Ռուսաստանում արգելված ահաբեկչական խմբերի:

Նույն շարքից