Միջազգային Քաղաքականություն 

Պուտինը հայտնել է, թե ինչ է քննարկելու Թրամփի հետ Արգենտինայում

analitik.am

Ռուսաստանի նախագահը ռուս-ամերիկյան գագաթաժողովի օրակարգի հիմնական հարցերից մեկն անվանել է ռազմավարական հարձակողական զինատեսակների մասին պայմանագրի ճակատագիրը և միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագիրը, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրները:

«Հիմնական խնդիրներից մեկն, իհարկե, ռազմավարական կայունության խնդիրն է»,-ասել է նա, պատասխանելով լրագրողների հարցին, թե ի՞նչ հարցեր կարող են քննարկվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Արգենտինայում G-20 գագաթաժողովում:

«Մենք պետք է հասկանանք, թե ինչ կլինի ռազմավարական հարձակողական զինատեսակների մասին պայմանագրի հետ, ինչ տեղի կունենա միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագիր շրջանակներում, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները»,-պարզաբանել է Պուտինը:

Նա նշել է նաև, որ կան այլ խնդիրներ, որոնք կապված են նրա հետ, թե ինչպես կզարգանան փոխադարձ տնտեսական հարաբերությունները․ «Կան խոստումնալից ոլորտներ, որոնց զարգացումը հետաքրքրում է մեզ և ԱՄՆ-ին և մեզ։ Եվ ի վերջո, դրանք «թեժ կետերն» են՝ Սիրիան, Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը, Իրանի հետ հարաբերությունները, այդ բոլոր հարցերում ներգրավված է թե ԱՄՆ-ն, և թե Ռուսաստանը։ Մեզ միանշանակ պետք են բարձ մակարդակի երկխոսություն »,-ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահը:

Պուտինը հայտնել է նաև, վերջերս Փարիզում Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառմանն առաջնորդների ընդհանուր քննարկման թեման, որը վերաբերել է գլոբալ անվտանգությանն ու տնտեսության։

Ռուսական կողմը նաև նշել է, որ շարունակում է պատրաստվել ԱՄՆ նախագահի հետ հանդիպմանը: Միևնույն ժամանակ խոստովանելով, որ ԱՄՆ-ի կողմից հակաիրանական պատժամիջոցների սպասվող հաջորդ ալիքը ոչ կոռեկտ քայլեր կարող է վատ ազդեցություն ունենալ աշխատանքի վրա․ «Ցանկացած անփույթ քայլ, այսպես, թե այնպես կարտացոլվի աշխատանքային գրաֆիկում, հանդիպման ժամանակացույցերում»,-ասել է նա:

Պուտինը հիշեցրել է նաև, որ պայմանավորվել է G20-ի շրջանակներում հանդիպում անցկացնել Թրամփի հետ․ «Եթե հաջողվի, մենք պատրաստ ենք»,-հաստատել է նա: «ԱՄՆ փոխնախագահը, որի հետ Պուտինը խոսել է մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է, որ ամերիկյան կողմը նույնպես պատրաստվում է հանդիպմանը»,-նշել է Ռուսաստանի նախագահը․ «Տեսնենք, թե ինչ կստացվի»,-ավելացրել է նա:

«Մենք պատրաստ ենք լայնածավալ աշխատանքների վերականգնմանն այնքան, որքան պատրաստ են ամերիկյան գործընկերները»,-ասել է Պուտինը:

Նույն շարքից