1990թ. հունվարյան զոհերի ոսկորների հետ կապված սպեկուլյացիան շարունակում է մնալ ալիեւյան կլանի քաղաքականության անքակտելի մասը, որն ամեն կերպ փորձում է ամրապնդել իր բռնապետական ռեժիմը: Ամեն տարի այս օրերին ադրբեջանական հանրությունը իշխանությունների գաղափարական տեռորի զոհ է դառնում, որոնք «սեւ հունվարի» դեպքերը գլխիվայր շրջված են ներկայացնում: Բաքվում կատարված 24 տարվա վաղեմության դեպքերի ներկա վարկածը ժամանակին առանձնահատուկ լկտիությամբ առաջ էր քաշել խորհրդային դարաշրջանի ամենակոռումպացված պաշտոնյաներից մեկը՝ Ադրբեջանի «համազգային առաջնորդ» Հեյդար Ալիեւը: Եվ նրա այդ վարկածը տարեցտարի համալրվում է նոր հորինվածքներով՝ դառնալով առավել լպիրշ:
Կոմունիստից «վերածվելով» «համազգային առաջնորդի»` Ալիեւը 90-ականների համար հեշտ ուղով գնաց. փորձեց հունվարի 20-ին զորքերի մուտքը Բաքու ներկայացնել որպես «տոտալիտար խորհրդային կայսրության ահաբեկչական գործողություն` ուղղված ազատատենչ ադրբեջանցի ժողովրդի դեմ»: Պետք է ընդունել, որ արեւմտյան լսարանի մի հատվածի համար ձեւակերպումը բավական «ընդունելի է», եւ այսպես կոչված «խավիարային դիվանագիտության» պայմաններում Եվրոպայի մի քանի տասնյակ երկրների եւ ԱՄՆ-ի պրոֆեսորներ մինչ այժմ փրփուրը բերաններին հնարավորություն ունեն խոսել խորհրդային կայսրության մասին, որի դեմ իբր պայքարում էին Բաքվի «խաղաղ ցուցարարները»` Ադրբեջանի ֆաշիստական Ժողովրդական ճակատի կողմնակիցները: Իսկ այդ արեւմտյան «փորձագետները» եւ «գիտնականները», վաստակելով ստացված միջոցները, բարեհաջող կերպով «մոռանում են», որ նույնիսկ Եվրախորհրդարանը 1990թ. հունվարի 18-ին ԽՍՀՄ-ի ղեկավարությունից պահանջել էր զորքերը Բաքու մտցնել, քանի որ դա միակ միջոցն էր դադարեցնելու քաղաքի բազմահազար հայ բնակչության ջարդը: Իսկ խորհրդային բանակի` Բաքու մտնելու պահին հայերի դաժան ջարդերը շարունակվում էին արդեն մեկ շաբաթ:
Բայց ադրբեջանական պետական քարոզչական մեքենայի համար այդ ջարդարարությունները պարզապես «չեն եղել», ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության անդամները 1990-ի հունվարի 19-ին, ակնհայտորեն, վատ երազ են տեսել եւ որոշել ուժ կիրառել «խաղաղ» ադրբեջանցիների նկատմամբ, որոնք արգելափակել էին քաղաքում տեղակայված զորքերին իրենց զորանոցներում, որոնք գրոհում էին հայերի բնակարանները, որոնք սպանում ու բռնաբարում էին մարդկանց:
Ադրբեջանի ներկայիս իշխանությունների այդ քաղաքականությունը, սակայն, լիովին համապատասխանում է նրանց էությանը: Ռեժիմի նպատակը պարզ է՝ առավելագույնս հիմարեցնել ամբողջ ադրբեջանական ժողովրդին՝ հիմնվելով հակահայկան հիսթերիայի վրա, վերջնակապես ժողովրդին անասունի վերածել ու հեշտությամբ կառավարել: Չէ՞ որ պատմական հիշողությունից զուրկ ժողովուրդը, որը սովոր է իշխանությունների կողմից ցանկացած քարոզչական աղբի «պարտադրմանը», կարող է ապրել այնպիսի նախագահի իշխանության ներքո, որը ստիպում է երկրի ամեն անկյունում հուշարձաններ կանգնեցնել սեփական հորը, ծաղիկներ դնել նրա հուշարձաններին ու խոնարհվել:
Այսպիսին է Ադրբեջանի իշխանությունների պատկերը, որոնք թաղված են նավթադոլարների ու կոռուպցիայի մեջ, որոնք կաղրում են սեփական ժողովրդին եւ փորձում հետայսու եւս կառուցել ավտորիտար պետություն՝ հենված բացառապես ստի ու պատմական փաստերի խեղաթյուրումների վրա: Այդ համատեքստում 1990-ի հունվարյան ողբերգական դեպքերի զոհերի ոսկորների հետ կապված սպեկուլյացիան, որը համարում են «հերոսական արարք», զարմանք չի հարուցում: Բայց այդ մառազմը չի կարող անվերջ շարունակվել, նույնիսկ Ադրբեջանում:
Իվան Ղարիբյան