Հասարակություն Ֆեյսբուք 

Նրանցից շատերը վաղը լալահառաչ ձայնով կգոռան, որ ժողովուրդը կործանվու՜մ է. Սամվել Ֆարմանյան

analitik.am

Խորհրդարանում տապալվեց իմ հեղինակած նախագիծը, որով Հայաստանում օրենքի ուժով արգելվելու էին տեղական ու միջազգային տարատեսակ վիվարոների ու տոտոների գործունեությունը:

Գործող կառավարությունը և իր հենարան «Ելք» խմբակցությունը դեմ էին նախագծին, ԲՀԿ-ն ևս դեմ էր: Ներկա ու նախկին հանրապետական շատ պատգամավորներ ևս դեմ էին` կառավարությունը նրանց «քաջալերել» էր դեմ լինել: Սա արդեն անցյալ է:

Մի քանի օրից էլի քարոզարշավ է, էսօր իմ նախագիծը տապալած ուժերից ու պատգամավորներից շատերը վաղը լալահառաչ ձայնով կգոռան, որ ժողովուրդը կործանվու՜մ է, ազգին դարձրել են ղումարբա՜զ, ու, որ ընտրվելու դեպքում օրենք են ընդունելու ու արգելելու են վիվարոների ու տոտոների գործունեությունը:

Նախընտրական հանդիպումներին պատշգամբներից հետևող մեր հայրենակիցներն էլ, էլի, թեկնածուներին մատով ցույց կտան բակում գտնվող վիվարոների գրասենյակը` հույսով, որ գոնե այս անգամ հարցը լուծում կստանա...

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյան

 

Նույն շարքից