Ես մեծ հույս ունեմ, որ արտահերթ ընտրությունները «հապճեպ» կազմակերպելու հիմնական պատճառը Նիկոլ Փաշինյանի այսօրվա բարձր վարկանիշն է։ Ուզում եմ հավատալ, որ այդ որոշումը կայացվել է անմիջապես Երևանի ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո։ Դրա այլընտրանքը շատ ավելի մտահոգիչ կարող է լինել, եթե դա արվում է «հապճեպ մեծամասնություն» ձևավորելու և ամենատարբեր խնդիրներում որոշակի լուծումներ առաջարկելու նպատակով։
Այնպիսի լուծումներ, որոնք կարող էին անընդունելի լինել այսօրվա խորհրդարանում ներկայացված ուժերի համար` լինի դա արտաքին քաղաքականության հարցերում, Արցախի հիմնահարց, ներքին բարեփոխումների խնդիրներ և այլն։
Եթե այս հապճեպությունը և գործընթացի արագացումը կապված է միայն բարձր վարկանիշի հետ, դա չարիքների փոքրագույնն է:
ՀՀԿ առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյան