Հայաստան Քաղաքականություն 

Ինչու է արարատցի Արամ Սարգսյանը ցանկանում ստանալ երևանցիների ձայները

analitik.am

Պատիվ է լինել թիվ 1 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու ու ստանալ մայրաքաղաքի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընտրողների ձայները:

Գիտեմ, որ հարցնելու եք` ինչո՞ւ ես՝ արարատցիս, ուզում եմ լինել ձեր պատգամավորը: Որովհետև ինձ համար Հայաստանը ծայրից ծայր սահմանամերձ հայրենիք է, ու ես ուզում եմ ձեզ համար լինել այն պատգամավորը, որ խնդիրները լուծելու մեջ իմ ու քո չի տեսնում, տեսնում է «Մենք» ու մենքով է պայմանավորում բոլորիս ու յուրաքանչյուրիս հաջողությունը:

Ստանալով ձեր ձայնը՝ պատրաստ եմ թիվ 1-ը լինել թիվ 1 ընտրատարածքում՝ ձեր կողքին ու ձեզ թիկունք:

Դեկտեմբերի 9-ին մենք սկսում ենք մի ճանապարհ, որի հաջողությունը մեզնից է կախված ու մենք ենք մեր որոշումների պատասխանատուն, մեր ընտրության տերը:

Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյան

Նույն շարքից