Հասարակություն 

Կանաչ կոստյումը. Մոնիկա Լևինսկին պատմել է, թե ինչպես է կարողացել գրավել Բիլ Քլինթոնի ուշադրությունը

analitik.am

ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի հետ սիրավեպից հետո հայտնի դարձած Մոնիկա Լևինսկին փաստավավերագրական ֆիլմում պատմել է այն մասին, թե ինչպես է կարողացել գրավել նախագահի ուշադրությունը: Այս մասին հայտնում է TVNZ-ը:

Լևինսկին խոսել է այն մասին, թե ինչպես է սկսվել սիրավեպը և ինչ միջոցների ինքը դիմել նախագահի հետաքրքրասիրությունը պահպանելու համար: Նա խոստովանել է, որ մի քանի օր կրել է նույն հագուստը, որպեսզի Քլինթոնը նկատի իրեն:

«Մենք տոնակատարություն ունեինք Բիլի համար Սպիտակ տան հարավային հատվածում: Ես տարօրինակ քայլի դիմեցի. Ընդմիջմանը գնացի տուն և Սպիտակ տուն վերադարձա կանաչ գույնի կոստյումով, որը կրում էի նաև մեկ օր առաջ և որով նա ինձ տեսել էր առաջին անգամ: Ես մտածում էի, որ նա կնկատի ինձ ու կառանձնացնի բոլորից, այդպես էլ եղավ»,-պատմել է Լևինսկին` իր քայլն անվանելով հիմարություն:

Նոյեմբերի 14-ին հայտնի էր դարձել, որ Մոնիկա Լևինսկին պատրաստ է ևս մեկ անգամ ներողություն խնդրել Հիլարի Քլինթոնից իր արածի համար:

Նույն շարքից