Բարի օր Հասարակություն 

Մոսկվայում հրդեհ է բռնկվել նավթի վերամշակման գործարանում

analitik.am

Մոսկվայի հարավ-արևելյան հատվածում նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է Լենտան:

Նշվում է, որ գործարանում հրդեհի երկու օջախ կա` միմյանցից 50 մետր հեռավորության վրա: Կրակի բարձրությունը հասնում է 10 մետրի:

Ինտերֆաքսն իր հերթին հայտնում է` վտանգ կա, որ կրակը կարող է տարածվել:

Տուժածների մասին դեռ տեղեկություններ չեն հայտնվում:

 

Նույն շարքից