Բարի օր Հասարակություն 

Խաշոգջիի սպանության հրամանը տվել է բեն Սալմանը. ԿՀՎ

analitik.am

Ամերիկյան ԿՀՎ-ն հայտարարել է, որ սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հրամանը տվել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամմեդ բեն Սալմանը: Ինչպես գրում է The Washington Post-ը` հղում անելով ԿՀՎ-ի իր աղբյուրին, լրագրողի սպանությունն իրականացրած 15 հոգանոց խումբը Սաուդյան Արաբիայից Ստամբուլ է մեկնել կառավարական օդանավերով:

ԿՀՎ-ն իր գնահատականները հիմնավորում է միանգամից մի քանի աղբյուրներից ստացած ինֆորմացիայի վրա: Դրանց թվում է հեռախոսազրույցը, որը տեղի է ունեցել Խաշոգջիի ու ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանի` բեն Սալմանի եղբոր` արքայազն Հալիդի միջև: Հեռախոսազրույցում արքայազնը կոչ է արել Խաշոգջիին դիմել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանին անհրաժեշտ փաստաթղթերը ստանալու համար` հայտարարելով, որ որևէ  վտանգ իրեն չի սպառնում:

Դեռ հայտնի չէ` իմացել է արդյոք արքայազն Հալիդը սպասվելիք սպանության մասին, թե` ոչ, սակայն հայտնի է, որ հենց բեն Սալմանն է եղբորը խնդրել զանգահարել լրագրողին:

Նույն շարքից