Հասարակություն 

Թրամփն ու Էրդողանը խոսել են Խաշոգջիի սպանության մասին

analitik.am

Անադոլու գործակալությունը, հղում անելով Թուրքիայի նախագահի գրասենյակին, հայտնում է, որ հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև, որի ընթացքում կողմերը խոսել են Սիրիայի և Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության մասին:

Կողմերը եկել են ընդհանուր հայտարարի, որ պետք է սպանության բոլոր մանրամասները բացահայտվեն և մեղավորները պատասխանատվության ենթարկվեն:

Ինչ վերաբերում է Սիրիային, Էրդողանը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը կդադարի օգնություն ցուցաբերել քրդերին:

 

Նույն շարքից