Հայաստան Քաղաքականություն 

Հիասթափված. Նարինե Մկրտչյանին առաջարկել են, բայց չեն ներառել ՔՊ ցուցակում. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. «Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերնախավի, «Իմ քայլը» դաշինքի կողմից պատգամավորի թեկնածու առաջադրվելու առաջարկ էր ստացել: Սակայն ընտրական ցուցակների հրապարակումից հետո պարզվեց, որ Նարինե Մկրտչյանը չկա «Իմ քայլի» ցուցակում:

Հիասթափված այդ իրողությունից՝ Նարինե Մկրտչյանն իր հրապարակման մեջ գրել է, թե ընտրացուցակների գաղտնազերծումը բացահայտեց այն իրողությունը, որ քաղաքական միտքը դուրս է մնացել կուսակցական ցուցակներից»:

Մանրամասն` թերթի այսօրվա համարում

Նույն շարքից