Բարի օր Քաղաքականություն 

Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը. ԱԳՆ

analitik.am

Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և որևէ հարաբերություն չունի նրանց հետ, ովքեր իրենց համարում են այդ երկրի ղեկավարներ: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը մեկնել է Ֆրանսիա, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել: Այցի մասով Ադրբեջանը բողոքի նոտա էր հղել Փարիզին:

Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ երկիրը` որպես ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահ, աշխատում է  հակամարտության խաղաղ և կայուն կարգավորման ուղղությամբ և որպես միջնորդ իր առաքելությունն իրականացնում է անաչառ կերպով:

Նույն շարքից