Գլխավոր Հասարակություն 

Մեկ տարի առաջ անհետացած արգենտինական սուզանավը հայտնաբերվել է

analitik.am

Արգենտինական «San Juan» սուզանավը, որն անհետացել էր 2017 թվականի նոյեմբերի 15-ին, հայտնաբերվել է: Այս մասին հայտնում են երկրի ռազմածովային ուժերը:

Զինվորականները պնդում են, որ հայտնաբերված սուզանավը գտնվում է 800 մետր խորության վրա:

1985 թվականին կառուցված սուզանավում անհետացման պահին եղել է անձնակազմի 44 անդամ: Դրա որոնողական աշխատանքներով զբաղվում էին ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Բրազիլիան, Չիլին և ՆԱՍԱ-ն: Որոնողական աշխատանքներին ինչ-որ փուլում մասնակցել է նաև Ռուսաստանը:

Արգենտինական իշխանությունները սուզանավի խորտակման և անձնակազմի զոհվելու մասին հայտնել էին 2017 թվականի դեկտեմբերի 1-ին:

Նույն շարքից