Թուրքական Sozcu պարբերականը «Անմոռանալի լուսանկարներ» խորագրի տակ ներկայացրել է մի շարք հայտնի լուսանկարներ, որոնց մեջ է հայտնվել նաեւ Ադրբեջանցիներից իր տունը պաշտպանող 106-ամյա հայ կնոջ լուսանկարը։
Սակայն Sozcu պարբերականը հայ կնոջ լուսանկարի կողքին ավելացրել է «106 ամյա հայ կինը տան մեջ» գրությունը։
Նշենք, որ ամիսներ առաջ եւս այս լուսանկարը հայտնվել էր թուրքական հայտնի լրատվամիջոցների ֆոտոշարքերում՝ «106-ամյա հայ կինը պաշտպանում է իր տունը» անվան ներքո, իսկ մի մասն էլ նույնիսկ «հայ» բառն էլ չէր օգտագործել։
Հիշյալ լուսանկարն արվել է Արցախում, 1990 թվականին։