Հասարակություն 

Դեպի Արցախ Սասնա ծռերի ավտոերթը նվիրվում է Իգոր Մուրադյանի հիշատակին

analitik.am

Սասնա ծռեր կուսակցությունն այսօր ավտոերթ է իրականացնում դեպի Արցախի Հանրապետություն: Ինչպես հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից, ավտոերթը նվիրվում է Իգոր Մուրադյանի հիշատակին:

Արցախը Հայաստանի Հանրապետությանը դե յուրե միացնելու նպատակը որպես համահայկական օրակարգի գերակա հարց ամրագրելու համար կազմակերպված ավտոերթը նվիրվում է Արցախյան ազգային֊ազատագրական շարժման և միացման գաղափարի ռահվիրա, քաղաքագետ և ազգային֊քաղաքական գործիչ Իգոր Մուրադյանի պայծառ հիշատակին։

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարություն

Նույն շարքից