Հասարակություն 

Արջերն ու գայլերն ամեն վայրկյան կարող են դուրս գալ մարդկանց դեմ. Ակցիա` կենդանաբանական այգում

analitik.am

Կենդանաբանական այգու կենդանիները` արջերը, գայլերը, վագրերը կարող են ամեն վայրկյան դուրս գալ քաղաքացիների դեմը, ու քաղաքացիները չեն գիտակցում դա, շրջակա տարածքի բնակիչները տեղյակ չեն այդ մասին: Լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց Կենդանաբանական այգու մոտ բողոքի ակցիա իրականացնող աշխատակիցներից մեկը:

Այսօր` նոյեմբերի 17-ին, Կենդանաբանական այգու մոտ մի խումբ քաղաքացիներ` այգու ներկա և նախկին մի շարք աշխատակիցներ, կենդանիների պաշտպաններ, բողոքի ակցիա են իրականացնում` պահանջելով կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը:

Ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ Խաչատրյանի սխալ վարչարարության արդյունքում կենդանաբանական այգում փլուզումներ են լինում ամեն օր, կենդանիներն ամեն վայրկյան կարող են դուրս գալ քաղաքացիների դեմ: Ակցիա անողներին դուր չի գալիս նաև այն, թե ինչպես է Խաչատրյանը վերաբերվում կենդանիների հետ:

Կենդանաբանական այգու տնօրենը տեղում չէ: Այգու ներկայացուցիչը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ակցիայի մասնակիցների ներկայացրած գրեթե բոլոր մեղադրանքներն իրավաբանական տարր են պարունակում դրա համար այդ մարդիկ կարող են դիմել իրավապահներին:

Ինչ վերաբերում է նրան, որ գլխավոր պահանջը Խաչատրյանի հրաժարականն է, այգու ներկայացուցիչը հայտարարեց, որ ինքն էլ պահանջում է` ԱՄՆ-ը զորքերը դուրս բերի Սիրիայից:

Կենդանաբանական այգու ներկայացուցիչը նաև համաձայն չէ այն մեղադրանքի հետ, որ կենդանիները կարող են ամեն վայրկյան դուրս գալ մարդկանց դեմ: Նա նաև հույս հայտնեց, որ շուտով խնդրին կարձագանքի քաղաքապետարանը` հավելելով, որ այսօր ոչ աշխատանքային օր է, դրա համար Ռուբեն Խաչատրյանը ներկա չէ:

Նույն շարքից