Քաղաքական 

Независимая газета-ի անդրադարձը կուտակային համակարգի դեմ հանրահավաքին

Երևանի համար արտասովոր - 10 աստիճան ցուրտը չէր վախեցրել հազարավոր մարդկանց, գրում է հոդվածագիր Յուրի Ռոքսը: Ժողովուրդը թալանչիական է համարում իշխանությունների կենսաթոշակային բարեփոխումները, որոնք հանգում են պարտադիր կուտակային համակարգի ներդրմանը:

 

Աղբյուրը մեջբերումներ է անում հավաքին ելույթ ունեցած քաղաքական գործիչներից. ըստ այդմ` կուտակային նման համակարգն արդարացված է Արևմուտքում, ոչ Հայաստանում, «որտեղից կապիտալի ապօրինի արտահոսք է տեղի ունեցել»:

Մեկ այլ գործիչ` ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը հերքել է տեսակետը, թե անհանգիստ վիճակը ՀՀ երկրորդ նախագահի ձեռքի գործն է, և նա մտածում է վերադառնալու մասին: Զոհրաբյանը նաև կասկած է հայտնել, թե Սահմանադրական դատարանը կսպասարկի ժողովրդի, ոչ իշխանության շահերը:

 

Աղբյուրի փոխանցմամբ` վերլուծաբան Բորիս Նավասարդյանը չի բացառել թե ընդդիմադիր ուժերը հնարավոր է կարողանան միավորվել և վտանգ ներկայացնել իշխանության համար: Ըստ նրա` նոր օրենքից դժգոհ են անգամ տեղական չափանիշներով ոչ վատ վաստակող անձինք:

 

Իսկ թե ինչով կավարտվի հայ հասարակության առճակատումն իշխանությունների դեմ, հայտնի կդառնա հունվարի 25-ին, երբ ՍԴ-ն կդիտարկի կուտակային կենսաթոշակների մասին օրենքի կասեցման հարցը: Վճիռը դատարանը կհրապարակի մարտի 28-ին: Եթե դատարանն օրենքը գործող թողնի, ապա ներքաղաքական սրումը Հայաստանում անդառնալի բնույթ կկրի, գրում է թերթը։ 

Նույն շարքից