Հասարակություն 

Մոսկվայում նավթի վերամշակման գործարանում բռնկված հրդեհը մարվել է

analitik.am

Մոսկվայում նավթի վերամշակման գործարանում այսօր առավոտյան բռնկված հրդեհը մարվել է: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը` հղում անելով ՌԴ ԱԻՆ-ին:

Հրդեհը մարվել է Երևանի ժամանակով ժամը 12:00-ին:

Տուժածներ չկան:

ՌԴ ԱԻՆ-ից նաև հայտնում են, որ հրդեհի արդյունքում առաջացած ծուխը չի տարածվել բնակելի շենքերի վրա, բնակիչներին որևէ վտանգ չի սպառնում:

Հրդեհի պատճառները դեռ հայտնի չեն, սակայն, նախնական տեղեկություններով, այն կարող է բռնկված լինել վառարանի դեֆորմացիայի արդյունքում:

Նույն շարքից