Միջազգային Քաղաքականություն 

Մերկելը խոստովանել է իր սխալը. Գերմանիան կարող է փոխել միգրացիոն քաղաքականությունը

analitik.am

Հեմնից քաղաքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստովանել է, որ սխալ միգրացիոն քաղաքականություն է վարել: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:
Հեմնիցում օրեր առաջ զանգվածային բողոքի ակցիաներ էին տեղի ունեցել այն բանից հետո, երբ ներգաղթյալները սպանել էին տեղի բնակիչներից մեկին:

Մերկելը հայտարարել է, որ հասկանում է բնակիչների զայրույթը և այն, որ մարդիկ իրենց անվտանգ չեն զգում: Միևնույն ժամանակ նա նշել է, թե դա չի արդարացնում զանգվածային անկարգությունները, հանցագործությունները, որոնք տեղի են ունեցել աջ ծայրահեղական կուսակցությունների կողմից կազմակերպված ակցիաների ժամանակ:

Մերկելի խոսքերով, Բեռլինի քաղաքականության հիմնական սխալն այն է, որ գերմանական իշխանությունները ժամանակին որոշ երկրներ և տարածաշրջաններ չեն ճանաչել անվտանգ, ինչը կարող էր փոքրացնել ներգաղթյալների  հոսքը: Բունդեսթագը դեռ չի որոշել, թե ինչպես է լուծելու հարցը:

Հարկ է նշել, որ Մերկելի այցի ժամանակ ևս բողոքի ակցիաներ են տեղի ունեցել` արդեն ուղղված կանցլերի այցի դեմ: Ակցիաներին մասնակցել են հարյուրավոր մարդիկ:

 

Նույն շարքից