Բարի օր Հասարակություն 

Քաղաքացիները փակել են ճանապարհը և պահանջում են վերադարձնել Կարեն Ղազարյանին

analitik.am

Այս պահին Տավուշի մարզի Բերդավան գյուղում բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել` պահանջելով վերադարձնել Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանին: Բողոքի ակցիայի մասնակիցները  փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 16-ին Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ 34-ամյա Կարեն Ղազարյանը դեռ անհասկանալի պայմաններում հայտնվել էր Ադրբեջանի տարածքում: Ադրբեջանական կողմը Ղազարյանին մեղադրում է  դիվերասիայի մեջ, սակայն վերջինս նույնիսկ չի ծառայել բանակում, ինչի մասին հայտարարել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Analitik.am-ի հետ զրույցում Բերդավան համայնքի ղեկավար Սմբատ Մուղդուսյանը հաստատեց ճանապարհի` փակ լինելու մասին տեղեկությունը. «Բնակիչները և Ղազարյանի հարազատները պահանջում են համագյուղացու վերադարձը: Ղազարյանի ընտանիքի անդամներն այս հարցով պետական տարբեր օղակների են դիմել, պարզապես տարբեր պատասխաններ է գալիս: Հույս ունեմ, որ հստակ պատասխան կստանանք և այս հացին լուծում կտրվի»:

 

 

Նույն շարքից