Քաղաքականություն 

Հայաստանն իր արած էյֆորիկ քայլերի համար ադեկվատ պատասխան է ստանալու դրսից. ՀՀԿ պատգամավոր

analitik.am

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հարցում Հայաստանն արեց էյֆորիկ քայլեր, որոնք միջազգային հարաբերություններում ունենում են միայն բացասական հետևանքներ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը` հավելելով, որ Երևանը խախտել է ընթացակարգը:

Նիկոյանի խոսքերով, արտաքին քաղաքականության մեջ հնարավոր չէ իրականացնել այն, ինչը հնարավոր է ներքին քաղաքականության ոլորտում` մարդկանց մանիպուլացիայի ենթարկել և այլն. «Խնդիրն այն չէ կպահի Հայաստանը գլխավոր քարտուղարի պաշտոնը, թե` ոչ, խնդիրն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը վարկաբեկվեց: Հայաստանը չմտածված քայլերով վարկաբեկեց ՀԱՊԿ-ը: Պատկերացնում եք արդյո՞ք, որոնման քայլեր արվեին օրինակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի մասով: Դրա ադեկվատ պատասխանն իհարկե է լինելու է:

Հայաստանը պետք է միջազգային հարաբերություններում ցույց տա հուսալի ու կանխատեսելի լինելը: Ներքին լսարանի համար արվածները կարող են լուրջ վնաս տալ արտաքին քաղաքականությանը: Նման քայլի արդյունքում ստորագրվեց Սիրիա կոնտինգենտ ուղարկելու մասին փաստաթուղթը, ինչը խնդիրներ առաջացրեց արդեն Արևմուտքի հետ: Հեռանալուց առաջ հիշում եք, թե ինչ ասաց ԱՄՆ-ի դեսպանը, ես դա կապում եմ Սիրիա կոնտինգենտ ուղարկելու հետ: Ես համաձայն եմ, որ այն մարդասիրական բնույթ է, սակայն այն լինելու է ՀՀ դրոշով, ինչը վատ է ընդունվում ԱՄՆ-ի կողմից»:

Նույն շարքից