Հասարակություն 

Հո ջութակ չէին գտնելու. ՀՀԿ-ականը Մանվել Գրիգորյանի գործի տակ այլ բան է տեսնում

analitik.am

Եթե որևէ մեկը կարծում է, որ հարձակումը Մանվել Գրիգորյանի հանդեպ ուղղակի նրա անձի դեմ էր ուղղված, ապա սխալվում է: Դա արցախյան հերոսամարտի դեմ էր ուղղված։ Այսօր` նոյեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը` կարծիք հայտնելով, որ փորձ է արվում հակաքարոզչության միջոցով չարի կերպար ստեղծել և ոչնչացնել արցախյան հերոսամարտի խորհրդանիշներից մեկին:

Ինչ վերաբերում է Գրիգորյանի պահեստներում հայտնաբերված զենքին, պատգամավորը նշեց, որ այն ԵԿՄ-ին տրված է եղել ՊՆ-ից. «Բա ինչ պետք է գտնեին զինվորական մարդու պահեստում՝ հո ջութակ ու նոտա չէին գտնելու: Ապօրինի բան այդտեղ չկա: Կուզենայի ԵԿՄ-ականները կամք գտնեին ու ասեին՝ «այո, դա զինվորի բաժինն էր, բա մենք զինվոր չե՞նք»»,-ասաց նա` հավելելով, որ մեղադրանք է առաջադրվել միայն զենք պահելու համար, իսկ մնացածը, ինչը հայտնաբերվել է պահեստներում օգտագործվեց քարոզչության նպատակով, այնինչ գրություններով հիմնավորված է, թե այդ իրերը որտեղից են բերվել ԵԿՄ:

 

Նույն շարքից