Հասարակություն Ռազմական 

Զորամիավորման վարչակազմի և ենթակա զորամասերի հետ անցկացվել է շտաբային զորավարժություն

Նոյեմբերի 14-ից 15-ը 5-րդ բանակային զորամիավորման վարչակազմի և ենթակա զորամասերի հետ անցկացվել է շտաբային զորավարժություն:

Զորավարժության նպատակն էր ստուգել բանակային զորամիավորման և ենթակա զորամասերի պատրաստականության տարբեր աստիճանի բերելու ընթացքը, կատարելագործել զորամասերի, ստորաբաժանումների հրամանատարների ու կառավարման մարմինների գործնական հմտությունները, ուսուցանել և կատարելագործել գործողությունների ընթացքում պաշտոնատար անձանց ֆունկցիոնալ պարտականությունների կատարման կարգը՝ ըստ մարտական հաշվարկների:

Զորամիավորման վարչակազմը և ենթակա զորամասերը գործել են համաձայն զորավարժության պլանի, ըստ հաստատված ժամանակացույցի իրականացվել է տեղաշարժ դեպի նշանակման  շրջաններ:

Զորավարժության ընթացքում և զորամիավորման վարչակազմը, և զորամասների շտաբերը ցուցաբերել են մասնագիտական պատրաստության լավ աստիճան, մարտական փաստաթղթերի ձևակերպումները իրականացվել են բավարար մակարդակով:

Ամփոփելով շտաբային զորավարժության նախնական արդյունքները, 5-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Փիլոյանը բավարար է գնահատել վարչակազմի և ենթակա զորամասերի հրամանատարության գործողությունները:

  • 97
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 2
  •  
  •  
  •  
    100
    Shares

Related Articles