Հասարակություն 

Մոսկվայում նոր տրանսպորտային միջոց են ստեղծում ուղևորների համար

analitik.am

Մոսկվայի իշխանությունները որոշել են նոր տրանսպորտային միջոց ներմուծել քաղաք, որի համար հատկացվելու են միլիարդավոր ռուբլիներ: Խոսքը մասնավորապես վերաբերում է գետերով ուղևորափոխադրումներ իրականացնելուն:

Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, նոր տրանսպորտային միջոց ունենալու շրջանակներում հատկացվելու է 3,94 միլիարդ ռուբլի: Այդ գումարի մի մասը` 1,85 միլիարդը, օգտագործվելու է թվով 10 նավ ձեռք բերելու համար, որոնք կարող են տեղափոխել ամենաշատը 100 մարդու: Մնացած գումարն օգտագործվելու է ենթակառուցվածքներ ստեղծելու համար: Նավերի կայանատեղիները մոտ են լինելու մետրոյի կայարաններին, ցամաքային տրանսպորտի կանգառներին:

Այն, որ Մոսկվայի իշխանությունները պատրաստվում են նոր քաղաքային տրանսպորտ ներմուծել, հայտնի էր դարձել այս տարի հոկտեմբերին:

Նույն շարքից