Հասարակություն 

Ռուսաստանում գնացքը բախվել է միկրոավտոբուսին. Կան զոհեր

analitik.am

Սարատովում գնացքի ու երթուղային միկրոավտոբուսի բախման արդյունքում առնվազն 4 զոհ կա: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը` հղում անելով ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին:

4 մարդու կյանք խլած վթարը տեղի է ունեցել Երևանի ժամանակով ժամը 12:00-ի մոտակայքում: Երթուղային միկրոավտոբուսը փորձել է անցնել ռելսերի վրայով, սակայն չի հասցրել, ինչի արդյունքում էլ տեղի է ունեցել բախումը: Բախման պահին միկրոավտոբուսում եղել է 7 մարդ, մյուս երեքը հոսպիտալացվել են:

Այլ մանրամասներ չեն հայտնվում:

Նույն շարքից