Միջազգային Քաղաքականություն 

Համաեվրոպական բանակը ցույց կտա աշխարհին, որ Եվրոպայում պատերազմն անհնար է․ Անգելա Մերկել

analitik.am

Ընդհանուր եվրոպական բանակը ցույց կտա աշխարհին, որ Եվրոպայում պատերազմն անհնար է, դա լավ լրացում կլինի ՆԱՏՕ-ի համար, ուստի անհրաժեշտ է շարունակել աշխատել «միասնական եվրոպական բանակ ստեղծելու տեսլականի» վրա: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Ստրասբուրգում կայացած Եվրախորհրդարանում:

«Մենք ունենք մեծ հաջողություններ ռազմական համագործակցության ոլորտում, դա լավ է և ունի աջակցություն, բայց մենք պետք է աշխատենք եվրոպական բանակ ունենալու գաղափարի վրա»,-հայտարարել է Մերկելը։

Կանցլերն ավելացրել է նաև, որ ընդհանուր եվրոպական բանակն աշխարհին ցույց կտար, որ եվրոպական երկրների միջև նոր պատերազմ չի կարող լինել․ «Եվ դա չէր լինի բանակ՝ ՆԱՏՕ-ի դեմ, դա ՆԱՏՕ-ի համար լավ լրացում կլիներ, քանի որ ոչ ոք կասկածի տակ չի դնում ԵՄ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի դասական հարաբերությունները»,-նշել է Մերկելը:

Նույն շարքից