Պատժամիջոցներով չի կարելի հասնել Ռուսաստանի արտաքին քաղաքականության փոփոխությանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը:
«Ակնհայտ է, որ պատժամիջոցները խոչընդոտում են Ռուսաստանի տնտեսական զարգացմանը, հետագայում էլ ավելի վատթարացնելով երկկողմ հարաբերությունները, բայց պատժամիջոցները չեն կարող փոխել Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը: Ցավոք, ոչ բոլորն են դա հասկանում, և մեզ կրկին սպառնում են որոշակի սահմանափակումներ»,-հայտարարել է դեսպանը՝ ելույթ ունենալով ռուս-ամերիկյան գործարար խորհրդի նիստի ժամանակ։
Նրա խոսքերով, պատժամիջոցները նպաստել են անվստահության աճին, և Ռուսաստանը սկսել է փնտրել «կորուստների փոխհատուցման» հնարավորություններ․ «Ռուսաստանն այդպիսի հնարավորություններ է գտել չինական և հնդկական ուղղություններով: Ճապոնիայի, Հարավային Կորեայի և մի շարք այլ երկրների հետ տնտեսական հարաբերություններում մնացել է հնարավորության պատուհան: Այս երկրները հետաքրքրություն են ցուցաբերում ռուսական ապրանքների նկատմամբ, ոչ միայն էներգետիկ, այլև տիեզերական, ատոմային էներգիայի, ավիացիայի և այլնի նկատմամբ: Դա իրական պատասխան էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը», - ասել է Անտոնովը: