Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ն փորձում է դուրս բերել շուկայից ռուսաստանյան խոշոր ընկերություններին․ Լավրով

analitik.am

ԱՄՆ-ը շարունակում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, փորձելով ստիպել խոշոր ռուսական ընկերություններին դուրս գալ շուկայից: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Արտաքին շուկաներում մրցակցությունը կշարունակի աճել, իսկ Ռուսաստանի վրա ճնշումը կշարունակվի: Իրավապաշտպան գործունեության առավել անբարեխիղճ գործառույթները, ներառյալ ազգային օրենսդրության արտադատական ​​կիրառումը՝ կօգտագործվեն մեր դեմ»,-հայտարարել է Լավրովը գործարար խորհրդի նիստում:

Լավրովի խոսքերով, նման գործողությունների նպատակը պարզ է՝ ստիպել խոշոր ռուսաստանյան ընկերություններին սահմանափակել մեր արտաքին տնտեսական գործունեության դաշտը, և, ի վերջո, ակնհայտ փորձել զսպել երկրի սոցիալ-տնտեսական զարգացումը:

«Մենք տեսնում ենք, որ հատկապես ԱՄՆ-ն այս հարցում ակտիվ է։ Շանտաժը, վերջնագրերն արդեն դարձել են Վաշինգտոնի առանձնահատկությունը ոչ միայն Ռուսաստանի, այլև ամերիկացի դաշնակիցների նկատմամբ: Այս պայմաններում մենք պետք է ավելի մեծացնենք համագործակցությունը մեր գործընկերների և համախոհների հետ: Առավելագույնս օգտագործել այն հնարավորությունները, որոնք կապված են մեր երկրի մասնակցությանը տարբեր ինտեգրացիոն գործընթացներում»,-ավելացրել է նախարարը:

Նույն շարքից