Միջազգային Քաղաքականություն 

Հայտնի է, որ ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն համագործակցում են պաշտպանական ոլորտում

analitik.am

Պաշտպանական ոլորտում Եվրամիության և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությունը որևէ մրցակցություն չի ստեղծում, խոսքը լրացուցիչ ջանքերի մասին է: Այս մասին լրագրողներին հայտնել է Եվրամիության կառույցների աղբյուրը՝ մեկնաբանելով մի շարք քաղաքական գործիչների արտահայտած գաղափարը՝ «միասնական եվրոպական բանակ» ստեղծելու մասին:

«Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք աշխատում ենք անդամ պետությունների պաշտպանական կարողությունները զարգացնելու ուղղությամբ, համագործակցելով նրանց հետ, ներգրավելով այդ ներուժը, օրինակ` համատեղ կառուցվածքային պաշտպանական քաղաքականության շրջանակներում և արդյունաբերական նախագծերի հետ կապված, որոնք կօգնեն համատեղել արտադրական և տեխնոլոգիական հնարավորությունները: Մենք նաև աշխատում ենք փոխգործունակության վրա, բարելավելով ճգնաժամային արձագանքը»,-նշել է աղբյուրը:

Նա նշել է նաև, որ նման հայտարարությունները ոգեշնչող են այն իմաստով, որ անհրաժեշտ է շարունակել առաջ շարժվել՝ համագործակցությունը մեծացնելու համար, որի շրջանակներում ԵՄ-ն կկարողանա ավելի շատ պատասխանատվություն վերցնել պաշտպանական ոլորտում:

Նույն շարքից