Հասարակություն 

Ավետ Բարսեղյանը հոսպիտալացվել է

analitik.am

Հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանին տեղափոխել են Նաիրի բժշկական կենտրոն։ Նրա վիճակի մասին մանրամասներ իմանալու համար կապ հաստատեցինք ԲԿ-ի տնօրեն Անատոլի Գնունու հետ։

Գնունին հայտնեց, որ նրան արդեն տեղափոխել են հիվանդասենյակ, վիճակը կայուն է։

ԲԿ-ի տնօրենը շեշտեց, որ հաղորդավարն առողջական որևէ լուրջ խնդիր չունի, անհանգստանալու կարիք չկա։

Այլ մանրամասներ հայտնել նա չցանկացավ՝ նշելով, որ չունի դրա իրավունքը։

Սկզբնաղբյուր՝ Tert.am Life

Նույն շարքից