Հասարակություն 

Մահացել է Եվգենի Օսինը

analitik.am

Մոսկվայում, 55 տարեկան հասակում մահացել է երգիչ Եվգենի Օսինը:

Պրոդյուսեր Անդրեյ Ռազինը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նշել է, որ Օսինն առողջական լուրջ խնդիրներ է ունեցել: Մեկ ամիս առաջ նրան տեղափոխել են ռեաբիլիտացիոն կենտրոն՝ ալկոհոլային կախվածությունից բուժվելու համար․ «Այն կյանքը, որով նա էր ապրում բերեց տխուր վերջաբանի»,-ասել է Ռազինը:

Եվգենի Օսինը հանրությանն առավել հայտնի էր 1990-ականներին, երբ ելույթ էր ունենում «Նիկոլայ Կոպերնիկոս» խմբում, շատ կարճ ժամանակ նաև «Բրավո» խմբի վոկալիստ, որտեղից էլ հեռանալով հանդես էր գալիս որպես անհատ կատարող։

Նույն շարքից