Հասարակություն Միջազգային 

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հոսպիտալացվել է

analitik.am

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հոսպիտալացվել է Մոսկվայում: Այս մասին հաղորդում է Рамблер-ը՝ հղում անելով «Пятый канал»-ին։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 16-ին, Մոսկվայում գտնվող թենիսի ակումբներից մեկում, որտեղ նա ընկել է  և ծնկի վնասվածք է ստացել: Այնուհետև հոսպիտալացվել է, ստացել է համապատասխան բուժօգնություն և նրան թույլատրվել է տուն վերադառնալ։

«Նա ուրբաթ օրը  հոսպիտալացվել է, տեղում ստացել է բուժօգնություն և դուրս է գրվել»,-ՌԻԱ Նովոստիին հայտնել է հիվանդանոցի աշխատակիցը:

Այլ մանրամասներ հայտնի չեն։

Նույն շարքից