Միջազգային Քաղաքականություն 

Կա փոխհարաբերությունների զարգացման ներուժ, որը պետք է օգտագործել․ Հասան Ռոհանի

analitik.am

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է իրանա-իրաքյան առևտրի և տնտեսական հարաբերությունների ծավալը 20 միլիարդ դոլարի ընդլայնման հնարավորության մասին:

Թեհրանում, Իրանի նախագահ Հասան Ռոհանին Իրաքի նախագահ Բարեմ Սալիհի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ հանդիպման ընթացքում կողմերը երկկողմ հարաբերությունները քննարկելու հետ մեկտեղ կարևորել են քաղաքական, մշակութային և տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման գործընթացը․ «Կա փոխհարաբերությունների զարգացման ներուժ, որը պետք է օգտագործել»,-նշել է Ռոհանին:

Միևնույն ժամանակ Իրանի նախագահը նշել է, որ Իրաքի անվտանգությունն ու զարգացումը կապված է երկու երկրների անվտանգության և զարգացման հետ, և երկու ժողովուրդների միջև սերտ հարաբերությունները պետք է խորացվեն ամեն օր․ «Երկու բարեկամ երկրների համատեղ քաղաքական և տնտեսական համագործակցությունը պետք է ավելի ուժեղ լինի»:

Իրաքի նախագահ Բարխամ Սալիհն իր հերթին հայտարարել է. «Մեր տարածաշրջանը պահանջում է նոր կարգ, որպեսզի ապահովվի ժողովրդի շահը, իսկ Իրանի Իսլամական Հանրապետությունը կարևոր ներդրում է կատարում: Իրաքը պետք է նաև իր բաժինը ներդնի»:

Սալիհը հավելել է նաև, որ Իրաքը մեծ նշանակություն է տալիս երկու երկրների համայնքներին ու երկկողմ հարաբերություններին և հուսով է, որ այդ կապերը կզարգանան:

Նույն շարքից