Հասարակություն Միջազգային 

Ջասթին Բիբերն ամուսնացել է

analitik.am

Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը հաստատել է, որ հայտնի ամերիկյան մոդել և հեռուստահաղորդավարուհի Հեյլի Բոլդուինը դարձել է իր կինը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Իմ կինը հիասքանչ է»,-գրել է Բիբերն Ինսթագրամի իր էջում հրապարակված լուսանկարի տակ, որտեղ երևում են սիրահար զույգերն իրար ձեռք բռնած:

Նշվում է, որ հայտնի մոդելն արդեն փոխել է իր անունը սոցցանցում՝ դառնալով Հեյլի Բիբեր։

Հայտնի է նաև, որ դեռ հուլիս ամսին Բիբերը մեկնաբանել էր Բոլդուինի հետ նշանված լինելու փաստը՝ հայտարարելով, որ գտել է իր կյանքի սերը: Այն մասին, որ Բիբերն առաջարկություն էր արել հայտնի կինոռեժիսոր, դերասան Ալեք Բոլդուինի ազգակցուհուն՝ գրել էր TMZ պորտալը:

Նույն շարքից