Հասարակություն 

Բակո Սահակյանը Լոս Անջելեսում հանդիպել է բարերար Մայք Սարյանի հետ

analitik.am

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 17-ին Լոս Անջելես քաղաքում հանդիպում է ունեցել բարերար Մայք Սարյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել առողջապահության ոլորտի զարգացմանը:

Նախագահ Սահակյանը կարեւորել է սփյուռքի մեր հայրենակիցների մասնակցությունը հայրենիքի շենացման ու զորացման գործում, հավելելով, որ պետք է նոր որակ հաղորդել առկա փոխգործակցությանը` էլ ավելի խորացնելով ու ընդլայնելով այն:

Նույն շարքից